00:00:00

Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարը աշխարհի չեմպիոնության համար

21:45, 27 դեկտեմբեր 2022 Պատահարներ

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում այսօր մրցումային երկրորդ օրն էր:

Տղամարդկանց մրցաշարում կայացան 6-9-րդ տուրերը: Աղյուսակը միանձնյա գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը վաստակել է 7,5 միավոր: Նրան հաջորդում են երեք շախմատիստ, որոնք հետ են մնում կեսական բալով: Այնուհետև գալիս է հետապնդողների երկրորդ խումբը, որտեղ ընդգրկված են 6 հոգի:

Հայաստանի շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը վաստակել են 6-ական միավոր և բաժանում են 11-28-րդ տեղերը: Ի դեպ, վերջինս 9-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել փորձառու Շախրիյար Մամեդյարովի հետ: Մեր գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը 5,5-ական միավորով կիսում են 29-51-րդ հորիզոնականները:

Վաղը կկայանան վերջին չորս տուրերը: 10-րդ տուրում մեր շախմատիստներից դժվար մրցակից ունի Շանթ Սարգսյանը՝ հանձինս փորձառու ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի:

Կանանց մրցաշարում 8 տուրից հետո հաստատվել է եռիշխանություն. 6,5-ական միավոր ունեն չինուհի Ժոնջի Թանը, հնդկուհի Շրի Սավիթան և ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան: Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, որը վերջին պարտիայում պարտվել է հենց Գորյաչկինային, 5,5 միավորով ընթանում է 10-րդ տեղում: Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյանն ունեն 4-ական, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 3,5 միավոր:

Վաղը կայանալիք 9-11-րդ տուրերում Էլինա Դանիելյանն առաջինը կմրցի ռուսաստանցի Ալինա Բիվոլի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր