Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հարցին, թե ամանորյա տոներին ընդառաջ պետական տարբեր կառույցներ պարգևատրում են իրենց աշխատակիցներին, արդյոք ՀՀ զինված ուժերի զինծառայողները և պաշտպանության նախարարության անձնակազմը պարգևատրվել են, Թորոսյանն ասաց․ «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, կարող եմ ասել, որ զինված ուժերում աննախադեպ է»: