Վերացվել է նրբաբլիթների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանի կողմից արտադրվող «Նրբաբլիթ լցոնված տավարի մսով» արտադրատեսակի թողարկման կասեցումը (ք. Երևան, Անդրանիկի 60):
Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները տնտեսավարողը վերացրել է և արտադրատեսակը համապատասխանում է իրավական նորմերով սահմանված պահանջներին: