Դեկտեմբերի 19-25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 369 դեպք, որից 133-ը արտակարգ, այդ թվում՝ 52 հրդեհի, 1 պայթյունի, 7 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 169 կենցաղային կանչ. տուժել է 113 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:
Արձանագրվել է թունավորման 5 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 53 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 53 տրանսպորտային միջոց: