Այսօր՝ դեկտեմբերի 26-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Աբրահամյանը՝ իր վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Արզնու խճուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։