00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պատվիրակությանը` Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ (լուսանկարներ)

21:25, 25 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։

Արարողությանը ներկա էր ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, ովքեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ միասին աղոթք վերառաքեցին առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։

Հավարտ արարողության՝ Արցախի պատվիրակությանն ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հանդիպմանը պատվիրակության անդամները Հայոց Հայրապետին մանրամասներ ներկայացրեցին Արցախում, մասնավորաբար Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղված իրավիճակի առնչությամբ, ինչը հանգեցրել է արցախցիների կենսական իրավունքների ոտնահարմանը և արցախահայությանը կանգնեցրել հումանիտար աղետի առաջ։

Դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ զրուցկիցները քննարկեցին իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առնչությամբ կարևորելով համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի, Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովելու Արցախին և արցախահայությանը: Հայոց Հայրապետը տեղեկացրեց նաև, որ բոլոր եկեղեցիներում, հընթացս կիրակնօրյա Սուրբ Պատարագների, կկատարվի խաղաղության աղոթք հանուն Արցախի։ 

Возможно, это изображение 1 человекВозможно, это изображение 12 человек, люди стоят и в помещенииВозможно, это изображение 11 человек, люди стоят и в помещении

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր