Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Սոս Պ-ն Գանձակ բնակավայրի Տիգրան Մեծի փողոցում իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Դավիթ Կ-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ Դավիթ Կ-ն Range Rover-ի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո մնացել է կայանված Վազ 2106 և Range Rover մակնիշի ավտոմեքենաների արանքում։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում զննություն էին կաատարում քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Գավառի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։