Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար էին բախվել «ԳԱԶ-66» և «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Մերսեդես Բենցի» վարորդը, իջնելով մեքենայից, սկսել էր հայհոյել «ԳԱԶ-66»-ի վարորդին և ուղևորներին: Արդյունքում վիճաբանություն և ծեծկռտուք էր սկսվել, որի ընթացքում էլ «Մերսեդես Բենցի» վարորդը մարմնական վնասվածքներ էր ստացել: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Խուլիգանության բոլոր մասնակիցները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: