«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման ծառայության թիմը ռեանիմոբիլով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխային: Այս մասին հաղորդում է «Արաբկիր» բժշկական համալիրը:
«Երեխայի տեղափոխումը Արցախից Հայաստան հնարավոր է դարձել Հայաստանի եւ Արցախի առողջապահության նախարարությունների, Կարմիր խաչի, Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցի եւ «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցության շնորհիվ:
Երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր «Արևիկ» մանկական հիվանդանոցում, նրա մոտ հայտնաբերվել էր լեշմանիոզ հիվանդություն:
Շնորհակալություն Հայաստան տեղափոխված փոքրիկի եւ այս պահին Արցախում երեխաների կյանքի փրկության համար պայքարող բոլոր նվիրյալներին»,- ասված է հաղորդագրության մեջ: