Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Շիրակի խճուղում, թիվ 33 մանկապարտեզի մոտ, բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 61-ամյա Սեյրան Դարբինյանի վարած Mercedes ML մակնիշի, 44-ամյա Արարատ Բաղդասարյանի վարած ՎԱԶ 2110 մակնիշի, 41-ամյա Արսեն Էվինյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 60-ամյա Գարիկ Օլքինյանի վարած Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։
Վարորդներից Գ. Օլքինյանն ու Ա. Էվինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ։
Բախման հետևանքով ՎԱԶ 2110-ը գլխիվայր շրջվել է։
Վարորդներից Ս. Դարբինյանը «Արգիշտի 1» ՍՊԸ-ի տնօրենն է, ում եղբայրը՝ Սամվել Դարբինյանը, երկար տարիներ եղել է Վանաձորի քաղաքապետ։