Դեկտեմբերի 20-ին, ժամը 13։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս–Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «HOWO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Մ․ Մ․, ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ վարորդը արգելափակվել է խցիկում։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: