00:00:00

Վանաձորում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ բուժքույրը վնասվածքներ է ստացել. Shamshyan.com

15:57, 20 դեկտեմբեր 2022 Պատահարներ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 133 շենքի դիմաց բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմաններում։

«Վթարի հետևանքով շտապօգնության բժշկուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Նրան հիվանդանոց են տեղափոխել պարեկները»,– ասված է կայքում։

 

Կայքի տեղեկություններով, շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս է եղել, միացված են եղել շտապօգնության ավտոմեքենայի լուսաձայնային ազդանշանները։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր