00:00:00

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Ռոյալ» հյուրանոցային համալիրի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից մեկը երեխա է

22:19, 18 դեկտեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Ջրվեժ գյուղի 30-րդ փողոցում «Ռոյալ» հյուրանոցային համալիրի մոտ բախվել  են Mercedes C180 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափովել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։


Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, հյուրանոցային համալիրի աշխատակիցնեին ու օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Վիրավորներին հրշեջ-փրկարարները մոտեցրել են շտապօգնության մեքենային ու բժիշկները, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։ Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր