00:00:00

«Varks.am» կազմակերպությունը ուրիշի պարտքն է ուզում յոթամյա երեխայից

17:27, 18 դեկտեմբեր 2022 Հասարակություն

«Varks.am» կազմակերպությունը, որը տարատեսակ վարկեր է տալիս քաղաքացիներին, որոշել է անծանոթ մեկի ունեցած պարտքը «ստանալ» յոթամյա երեխայից։ Ինչպես 24News-ին փոխանցեցին երեխայի ծնողները, նրանք իրենց երկրորդ դասարանցի աղջկա համար Vivacell MTS-ից բջջային հեռախոսի համար են գնել, որպեսզի կարողանան տեղյակ լինել դպրոցում գտնվելու ժամանակ նրա տեղաշարժի մասին։

«Աղջիկս սովորում է Կենտրոնի դպրոցներից մեկում, լինում են դեպքեր, երբ դասերն ավարտելուց հետո ուղղակի հնարավոր չի լինում մեքենայի կանգնելու տեղ գտնել, ստիպված էինք հեռախոս գնել, որ երեխան իմանա՝ մոտենում ենք, մի քանի րոպե պետք է սպասի։

Բջջային համարը գնելուց հետո հեռախոսին սկսեցին անծանոթ համարներից զանգել գալ, վերցրի, որ պատասխանեմ, պարզվեց ինչ-որ «Varks.am» կազմակերպությունից է՝ անծանոթ մարդու պարտքն են ուզում։ Հասկացանք, որ բջջային համարը նախկինում պատկանել է ինչ-որ անծանոթ մարդու, սակայն, ամենայն հավանականությամբ, այն անջատվել է ու արդեն  Vivacell-ի կողմից վաճառվել է մեզ։ Մի քանի անգամ այնտեղ աշխատողներին բացատրեցի, որ բջջային համարն այլևս իրենց կողմից փնտրվող մարդունը չէ, այլ գտնվում է յոթամյա երեխայի մոտ, սակայն այնտեղ աշխատող աղջիկները բավական ամբարտավան տոնով հայտարարեցին, թե կզանգեն երեխային այնքան ժամանակ, քանի դեռ մենք Vivacell-ից տեղեկանք չենք բերել, որ դա այլևս մեր համարն է», - պատմել է մեր լրագրողին երեխայի մայրը, որն արդեն որոշել է փոխել բջջային հեռախոսահամարը, որպեսզի երեխան այդ կազմակերպությունից զանգեր չստանա։ 


«Սա ոչ թե ուղղակի լկտիություն է, այլ հանցագործություն։ Մենք ի՞նչ պարտավոր ենք գնալ, տեղեկանք վերցնել բջջային օպերատորից, հետո այն տանել այդ կազմակերպություն, որպեսզի այլևս չզանգահարեն ու չանհանստացնեն երեխային։ Ես, իհարկե, կանջատեմ այդ համարը, սակայն այդ կազմակերպությունը պետք է հանրային պարսավանքի ենթարկվի լկտի, ցինիկ աշխատելաոճի համար», - հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր