Նոյեմբերի 4-ին հաղորդվել էր, որ Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 73-ամյա Քնարիկ Ղազարյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: