Երևանում վերաբացվեց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը, որը տարիներ շարունակ եղել է Երևանի թիվ 3-րդ և ամենամեծ ստոմատոլոգիական պոլիկլինիկան: Իսկ այսօր արդեն մայրաքաղաքում ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում լավագույն կլինիկներից մեկն է համարվում: 75 տարվա աշխատանքային փորձ ունի կենտրոնը, անցնող տասնամյակների ընթացքում քայլել են ժամանակի պահանջներին համապատասխան, ու հիմա դարձյալ ժամանակի պահանջով թարմացված սարքավորումներով, մեծ ու լուսավոր սենյակներում պատրաստ են սպասարկել հաճախորդներին։ Կենտրոնի հիմնադիր-տնօրեն բժիշկ-ստոմատոլագ Զոհրաբ Հարությունյանը նշում է, որ կլինիկան գերժամանակակից դարձնելու ցանկությունը պայմանավորված է եղել միայն այն հանգամանքով, որ բժիշկները և պացիենտները գոհ լինեն իրենց աշխատանքից, սակայն այսօր հասունացել է նաև այն պահը, որ դարձել է նպատակ՝ աշխատել, ընդլայնել կլինիկայի ծավալները, ստեղծել շատ ավելի աշխատատեղեր։
Բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգների մեծ թիմն և գերհագեցած ժամանակակից տեխնիկան հնարավորություն է ընձեռնում իրականացնել ստոմոտոլոգիական այնպիսի ծառայություններ, ինչպիսին են՝ Թերապիա, Օրթոպեդիա, Վիրաբուժություն, Իմպլանտոլոգիա, Մանկական ստոմատոլոգիա, Օրթոդոնտիա, Ստոմատոլոգիական լաբորատորիա, Թվային ճառագայթային ախտորոշում։ Բացի այս կենտրոնն ունի այլ առավելություններ, դրանք թվարկում է Բժշիկ –ստոմատոլոգ- իմպլանտոլոգ Գոռ Մելքումյանը ։
Կենտրոնում գործում է նաեւ ստերիլիզացիոն կաբինետ, որը իր չափորոշիչներով և հագեցվածությամբ չի զիջում եվրոպական կլինիկաներին։ Պացիենտները հնարավորություն ունեն, տեսնելու թե ինչպես են ախտահանվում գործիքները նախամանրէազերծման և մանրէազերծման բոլոր հնարավոր մեթոդներով: Գործընթացը երեք փուլով է իրականացվում, որից հետո արդեն բոլոր սարքերը փաթեթավորվում են։
Կենտրոնում նաև մանկական ստոմատոլոգիական կաբինետ է գործում ու դարձյալ ստեղծված են բոլոր պայմանները փոքրիկների ատամները խնամելու համար։ Մեսրոպ Անթանյանը ասում է՝ առանջին կոնտակտը փոքրիկ այցելուի հետ պետք է ճիշտ կազմակերպել, դրանից կախված է ընդհանուր աշխատանքի արդյունքը։ Երեխաների սիրելի մուտֆիլմները միշտ միացված են, խաղալիքները՝ տեղում։
Կենտրոնն ապահովում է պացիենտի բուժման պրոցեդուրայի շարունակական շղթան առանց ընդհատման, քանի որ գերհագեցած ստոմատոլոգիական լաբորատորիան, դիագնոստիկ կենտրոնը և ախտահանման գերժամանակակից կաբինետը հնարավորություն են ընձեռնում տեղում, խնայելով և՛ բժշկի, և՛ պացիենտի ժամանակը տալ լավագույն բուժում և արդյունք։ Կենտրոնում հին հասցեյում, նորացված լուծումներով սպասում են բոլորին ու կատակում յուրաքանչյուր քաղաքացու Աստված երկու անգամ է անվճար ատամ տալիս, երրորդի համար պետք է դիմել լավագույն մասնագետներին։