00:00:00

Մաշտոցի պողոտայում վազել են իրար հետևից և կրակել միմյանց վրա․ 39-ամյա բնակիչը ձերբակալվել է

20:22, 16 դեկտեմբեր 2022 Պատահարներ

2022թ. դեկտեմբերի 15-ի երեկոյան քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում բազմաթիվ անձինք վազում են իրար հետևից և կրակում միմյանց վրա:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում սկսել են իրականացվել անհրաժեշտ բոլոր քննչական, վարութային գործողությունները՝ առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու և կրակոցներ հնչեցնելու հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված փամփուշտներ, «Բերետտա» տեսակի ատրճանակ: Իրականցված զննությամբ շենքի բնակարաններից մեկի պատուհանի փեղկին հայտնաբերվել է շրջանաձև անցք, իսկ սենյակի հատակին՝ կրակված գնդակ:

Դեպքի վայրից բերման են ենթարկվել մի քանի անձինք։ Նույն օրը հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է նույն թաղամասի 39-ամյա բնակիչ:

Նախաքննությունը շարունակվում է: Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցները՝ առերևույթ խուլիգանության դեպքի մասնակից բոլոր անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու համար։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր