Դեկտեմբերի 15-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմանում Երևանի բնակիչ, 26-ամյա Ժիրայր Տ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Սվաճյան 50 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, գրում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել հիվանդանոցներ։
Բժիշկները, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո մեկին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր», մյուսին՝ «Աստղիկ» ԲԿ-ներ։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։