00:00:00

«Օդային հումանիտար միջանցք բացեք». Բողոքի ակցիայի մասնակիցները թղթե ինքնաթիռներ նետեցին ԱՄՆ դեսպանության բակ

15:47, 15 դեկտեմբեր 2022 Հասարակություն

ԱՄՆ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն շրջափակման մեջ հայտնված արցախցիների բողոքի ակցիայի մասնակիցները թղթից պատրաստված «ինքննաթիռներ» նետեցին դեսպանատան տարածք՝ դրանով արտահայտելով իրենց բողոքը եւ նաեւ խորհրդանշական ակցիա, որ միջազգային հանրությունը նաև օդային հումանիտար միջանցք բացի Արցախի համար;

Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ սա իրենց համար կենսական հարց է. «Բացի ցամաքային միջանցքից մենք պետք է ունենանք նաեւ օդային միջանցք եւ սա միջազգային հանրության պարտավորությունն է»,-ասաց նա:

Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը դուրս եկավ եւ վերցրեց ակցիայի մասնակիցների ուղերձը:

ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայից հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ու քաղաքացիները երթով շարժվեցին մի քանի կմ այն կողմ տեղակայաված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մեկ այլ անդամի՝ Չինաստանի դեսպանատուն։ Ակցիայի մասնակիցների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Դադարեցնեք Ադրբեջանի ագրեսիան», «Պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները», «Արցախը ձեր կարիքն ունի, խոսեք հիմա», «Ճանաչեք Արցախը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր