00:00:00

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը համարժեք է նրա բնակչությանը դանդաղ մահվան դատապարտելուն․ Հենրիխ Մխիթարյան

13:07, 15 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ  ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը, որը շարունակվում է արդեն երրորդ օրը:

Նա նշել է, որ Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա գտնվում է ամբողջական շրջափակման մեջ:

«Ավելին՝ Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը, ինչն ավերիչ հետևանքներ կարող է ունենալ: Հաշվի առնելով ձմեռն ու այն, որ գիշերը օդի ջերմաստիճանն իջնում է զրոյից ցածր, տեղի բնակչությունը հայտնվել է ցրտամահ լինելու վտանգի առաջ: Եվ սա դառնում է իրական մարդասիրական աղետ: Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը համարժեք է նրա բնակչությանը դանդաղ մահվան դատապարտելուն», - գրել է մարզիկը:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31