Դեկտեմբերի 12-ին, ժամը 16։57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներ՝ Հ․ Կ․-ին (ծնված 1982 թ.) և Ռ․ Գ․-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ Հ․ Կ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր, իսկ Ռ․ Գ․-ինը՝ ծայրահեղ ծանր․ վերջինս տեղափոխվել է Երևան։