00:00:00

Եվրոպայի փաստաբանների եւ իրավաբանների միությունների խորհուրդը դիմել է ՀՀ նախագահին՝ Էրիկ Ալեքսանյանի հարցով

19:32, 12 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE), որի դիտորդ անդամ է Հայաստանը, ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը, դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հայտնելով իր մտահոգությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ և հորդորել նպաստել Էրիկ Ալեքսանյանի ազատության վերականգնմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը:

«Փաստաբանների պալատի առաջնահերթություններից է իր անդամների իրավունքների պաշտպանությունը: Այդ առումով Փաստաբանների պալատը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Նշված խնդիրը՝ փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգի, փաստաբանի անկախության և օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում գործողությունների ազատության, փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության և կոնկրետ փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերի համատեքստում, քննարկվում է միջազգային գործընկերների հետ մասնավորապես, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդի (CCBE) հարթակում:

Արդյունքում, սույն թվականի նոյեմբերի 15-ին, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE), որի դիտորդ անդամ է Հայաստանը, ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը, դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հայտնելով իր մտահոգությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ և հորդորել նպաստել Էրիկ Ալեքսանյանի ազատության վերականգնմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր