00:00:00

Ովքեր են ԿԳՄՍ նախարարի հավանական թեկնածուները

13:10, 12 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ  ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ազատվել են պաշտոններից։  Մենք գրել էինք, որ Մաթևոսյանին ու Դումանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշումը պայմանավորված է եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում  տեղի  ունեցած ռեկտորի ընտրությունը։

Irakanum.am-ի աղբյուրները հայտնում են, որ այս պահին փոխվարչապետի երկու հիմնական թեկնածուի անուն է շրջանառվում։ Համբարձում Մաթևոսյանի փոխարեն փոխվարապետի պաշտոնին նշանակվելու ցանկություն ունի Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Միաժամանակ այդ պաշտոնին է հավակնում ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։ Այս պահին վերջնական որոշում չկա։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնին, ապա այստեղ ևս իշխանական աղբյուրների փոխանցմամբ երկու հիմնական թեկնածուի անուն է շրջանառվում։ Հավանական թեկնածուներից է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով «հեղափոխված» Պետրոս Ղազարյանի կինն է։ Հավանական թեկնածուներից է նաև Մխիթար Հայրապետյանը։ Վերջինս ներկայումս զբաղեցնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը և վայելում է Աննա Հակոբյանի վստահությունը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր