00:00:00

Փոխվարչապետի երկու հիմնական թեկնածու կա․ ում կնշանակի Փաշինյանը

12:48, 12 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ  ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ազատվել են պաշտոններից։  Մենք գրել էինք, որ Մաթևոսյանին ու Դումանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշումը պայմանավորված է եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում  տեղի  ունեցած ռեկտորի ընտրությունը։

Irakanum.am-ի աղբյուրները հայտնում են, որ այս պահին փոխվարչապետի երկու հիմնական թեկնածուի անուն է շրջանառվում։ Համբարձում Մաթևոսյանի փոխարեն փոխվարապետի պաշտոնին նշանակվելու ցանկություն ունի Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Միաժամանակ այդ պաշտոնին է հավակնում ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։ Այս պահին վերջնական որոշում չկա։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր