00:00:00

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

20:35, 11 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 11-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր