00:00:00

ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել Դոդոխյան փողոցում բռնկված հրդեհի վայրից

14:24, 11 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում հրդեհ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։44-ին, մարվել՝ 11։15-ին։ Օդեսայի փողոցի թիվ 68 հասցեում գտնվող պահեստային տարածքում այրվել են կուտակած ստվարաթղթե արկղեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր