00:00:00

2 քաղաքացի փորձել են թալանել բանկոմատը. պարեկները հետապնդել են նրանց եւ կանխել կողոպուտի փորձը

13:23, 11 դեկտեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Դեխտիկյանն ու Արթուր Մարկոսյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ Տիչինա 29/3 հասցեում գործող խանութներից մեկի մոտ նկատում են 2 կասկածելի քաղաքացու։

shamshyan.com-ի հաղորդմամբ պարեկները մոտենալով, փորձում են պարզել նրանց ինքնությունը, սակայն վերջիններս, ովքեր լինում են դիմակավորված, դիմում են փախուստի։ Սկսվում է հետապնդումը։

Եվ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա պարեկներին հաջողվում է նրանցից մեկին վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Պարզվում է, որ նրանք երկաթյա լինգով, երկաթ կտրելու համար նախատեսված հատուկ մկրատներով բացել են սուպերմարկետի մոտ տեղադրված բանկոմատներից մեկի երկաթե պաշտպանիչ հատվածը ու փորձել այնտեղից գումար հափշտակել։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի վայրից փախուստի դիմած հանցակցի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր