00:00:00

Տղամարդը մոլորվել է լեռներում եւ երկու շաբաթ կես տուփ սալսա է կերել

23:05, 10 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Կալիֆոռնիայից ամուսինները փրկել են տղամարդուն, որը երկու շաբաթ լեռներում է անցկացրել այն բանից հետո, երբ մոլորվել է, գրում է Daily Mail-ը։

Տղամարդուն գտել են Սան Բերնարդոյի լեռներում՝ ամուսնական զույգը լսել է նրա բղավոցը։ Մոլորված ճանապարհորդը երկու շաբաթ կես տուփ սալսայով է սնվել, իսկ ջուր առվից է խմել։ Նա ստիպված է եղել նաեւ մի փոքրիկ տուն կառուցել։

Կորած տղամարդը կալիֆոռնիացի զույգին պատմել է, որ ինքը մոլորվել է այն բանից հետո, երբ տաքսի է կանչել մինչեւ լեռներ, նախքան արշավի գնալը: Նա ցանկացել է ինքնուրույն գնալ մինչեւ Մեծ Արջի լիճ։

«Նա փայտ ուներ, որի վրա մի շիշ ջուր էր, փորձում էր ազդանշան տալ: Նա չէր կարողանում քայլել, քանի որ ոտքերը շատ էին ուռել երկար քայլելուց եւ, հնարավոր է, ցրտից»,- ասել է Էլիսոն Սքոթը։

Նրա խոսքով՝ տղամարդուն հայտնաբերելուց հետո ինքը ոստիկանություն է զանգել եւ 15 րոպե անց փրկարարական ուղղաթիռ է ժամանել դեպքի վայր։ Մոլորված ճանապարհորդը ամուսիններին գումար է առաջարկել փրկության համար, սակայն նրանք հրաժարվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր