Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Իսկոյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Նորայր Ջևիկյանի վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն․ Ջևիկյանն ու նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 25-ամյա Գարիկ Սիրականյանը, 26-ամյա Դավիթ Մադաթյանն ու 25-ամյա Գոշ Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափովել են Գավառ ԲԿ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով վթարի մեղավորը ՎԱԶ 21010-ի վարորդ Ն․ Ջևիկյանն է, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել Mercedes-ի վարորդ Ն․ Իսկոյանի համար, ապա բախվել նրա Mercedes-ին։
Ն․ Իսկոյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում` որպես ավագ քննիչ։