Գյումրի համայնքի ավագանին հաստատել է՝ համայնքային ենթակայության մանկապարտեզների վարձավճարը զեղչել 50%-ի չափով։ Տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանից։
Համայնքն իր բյուջեից փոխհատուցելու է մանկապարտեզների ծախսերի 50 տոկոսը։ 2023թ.-ի հունվարի 1-ից մանկապարտեզ հաճախող երեխայի համար գանձվող գումարը կազմելու է 4000 դրամ։