Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Կիևյան 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երիտասարդ աղջիկ հետիոտնին օգնել է տեղափոխել «Արմենիա» ԲԿ։
Վրաերթի փաստով Գ. Գալստյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթաթության փորձաքննության. նա եղել է սթափ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։