00:00:00

Արցախի հանրաքվեի օրն է, բայց Նիկոլը որեւէ ուղերձ չի հղել. երեւի Ալիեւն արգելել է․ Շարմազանով

16:21, 10 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Արցախի հանրաքվեի օրն է ,բայց Նիկոլը որեւէ ուղերձ չի հղել.երեւի Ալիեւն արգելել է։ 
Այսօր Արցախի անկախության հանրաքվեի 31- րդ տարեդարձն է։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Արձանագրենք,որ կապիտուլյանտ իշխանությունը մինչ այս պահը որեւէ խոսք չի ասել ՝ուղղված Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձին եւ ուրացել է Արցախյան սրբազան պայքարը։ 
Սա նույն բանն է,եթե մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին լռություն լինի ։ 
Հայաստանում չկա պետական իշխանություն։ 
Կա ռեժիմ,որը սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգը։ 
Սրանց թողես միայն «հիմնավորեն» ,որ «Արցախն Ադրբեջանի կազմում վաղուց է եղել»։ 
Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքների պաշտպանությունը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր