00:00:00

ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ. Կլաար

14:38, 10 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, սակայն ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում TRT World Forum համաշխարհային ֆորումի շրջանակում, հաղորդում է ֆորումի թվիթթերյան օգտահաշիվը։

«30 տարվա հակամարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում վստահության մթնոլորտ ստեղծելու համար, եւ ԵՄ-ն պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկի այդ նպատակին հասնելու համար»,-ասել է նա։ 

Նրա խոսքով՝ երկու կողմից էլ անհրաժեշտ է առաջնորդություն, եւ խոսքը ոչ միայն երկու պետությունների ղեկավարների ջանքերի, այլեւ հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ վստահության ստեղծմանն ուղղված միջոցների մասին է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր