Ստեփանավանի ոլորաններում, դեկտեմբերի 9-ի ժամը 20։00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Ըստ աղբյուրի՝ Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։
Ստեփանավանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: