00:00:00

Բրյուսովի համալարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց

14:54, 09 դեկտեմբեր 2022 Հասարակություն

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ում այսօր տեղի է ունեցել ռեկտորի ընտրություն, որի ժամանակ գործող ռեկոտր Կարինե Հարությունյանը վերընտրվել է ձայների 12:8 հարաբերակցությամբ։

Կար երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Ռեկտորի ընտրությունն իրականացվել է հոգաբարձուների խորհրդի կողմից. նախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է:

Հիշենցենք, որ «Հայկական ժամանակ»–ը երկու օր առաջ գրել էր, որ իրենց տեղեկություններ են հասել, որ Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում: Համալսարանն անդրադարձել էր հոդվածին՝ նշելով, թե հոդվածում խեղաթյուրված փաստեր են ներկայացված։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է ստուգումներ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում և ստուգման արդյունքների մասին տեղեկանքը համալսարանը դեռևս պաշտոնապես չի ստացել։ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղականքը ստանալուց հետո, համաձայն կարգի, մենք 5-օրյա ժամկետում կտանք համալսարանի կարծիքը և մանրամասն կանդրադառնանք յուրաքանչյուր կետի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր