00:00:00

Աղվանի-Տաթև ավտոճանապարհին դեկտեմբերի 9-ին և 10-ին երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով

20:33, 08 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ 

Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր