00:00:00

Արցախում արձանագրվել է շնագայլի կծածի դեպք. կա երեք տուժած

18:57, 08 դեկտեմբեր 2022 Պատահարներ

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում արձանագրված շնագայլի հարձակման հետևանքով՝ 3 բնակիչ դիմել է ԱՀ առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորում՝ բուժօգնություն ստանալու նպատակով: 

Արցախի ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածներին  ցուցաբերվել է վերքի առաջնային մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափը, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի:

Տուժածները գտնվում են շրջանային բուժմիավորման բժիշկների հսկողության տակ և վիճակները գնահատվում է բավարար:

ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներից:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր