00:00:00

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը վերջին 5 տարում 4855 շահառուի հատուցում է տրամադրել

16:11, 08 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ. տարեսկզբից մինչև 2022 թ. 3-րդ եռամսյակը հատուցում է տրամադրել 4855 շահառուների՝ զոհվածների, անհետ կորածների ընտանիքների և հաշմանդամության ապահովագրության իրավունք ունեցողների:

Այս մասին տեղեկացավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած հաշվետվություններից:

 

2022 թվականի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ գրանցվել է 176 նոր դեպք՝ 62 զոհված, 96 անհետ կորած, 4 առաջին կարգի և 14 երկրորդ կարգի հաշմանդամներ:

 

Զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին և հաշմանդամության ապահովագրության իրավունք ունեցողներին 2022թ. 3-րդ եռամսյակում տրամադրվել է 11.1 միլիարդ ՀՀ դրամի հատուցում, իսկ 2017-ից մինչև 2022թ. 3-րդ եռամսյակ՝ 65.3 միլիարդ ՀՀ դրամի հատուցում:

 

Ըստ հաշվետվության՝ 2017թ. մինչև 2022թ. 3-րդ եռամսյակը նվիրաբերությունները կազմել են շուրջ 9 միլիարդ ՀՀ դրամ:

 

2017-ից մինչև 2022թ. 3-րդ եռամսյակը, նվիրաբերությունների ընդհանուր թիվը կազմում է գրեթե 80 հազար, իսկ միջին նվիրաբերության գումարը` 112,000 ՀՀ դրամ:

 

Ամենաշատ նվիրաբերություններ կատարվել են 2020թ. պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Տարեսկզբից մինչև 2021թ. 3-րդ եռամսյակն արձանագրված ցուցանիշների համեմատ ընթացիկ նվիրաբերությունները նվազել են 61%-ով: Նվիրաբերությունների թիվը և միջին չափը նույնպես նվազել են` համապատասխանաբար 53%-ով և 17%-ով։ Դա բացատրվում է հետպատերազմյան իրավիճակով, քանի որ պատերազմի ժամանակ նվիրաբերությունները սովորաբար կտրուկ աճ են ցույց տալիս, ինչն արտահայտվել է 2020թ. արդյունքներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր