Դեկտեմբերի 7-ին, ժամը 08:50-ին Ճանապարհային ոստիկանությունից դիմել են Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի հենակետ առ այն, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բեռնատարները մերկասառույցի պատճառով արգելափակվել են։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 բեռնատար ավտոմեքենա։