00:00:00

Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

00:17, 07 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Դեկտեմբերի 7-ը` Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է:

1988 Spitak earthquake - Partial Collapse of Masonry Building, Spitak, Armenia.tif

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակում՝ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե 22,7 վրկ:
Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 10 բալ: Զոհերի ընդհանուր թիվը` պաշտոնական տվյալներով 25.000 մարդ, ոչ պաշտոնական՝ 40-50 հազար:

Հայաստանում ոգեկոչեցին 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը

Փլատակներից հանվել է կենդանի 45000 մարդ, հոսպիտալացվել է 12500 բնակիչ։

Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։ Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։

7 Դեկտեմբեր 1988. ժամը 11:41. Սպիտակի Երկրաշարժին Սպիացող Վէրքերը եւ  Չմարող… Կսկիծը

Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր ավելի քան 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն է, որտեղ ցնցումների ուժգնությունը հասել է  9-10 բալ։ Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում և Թբիլիսիում։

Այսօր 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

Ավերված արդյունաբերական ձեռնարկությունների թիվը՝ 157, որտեղ աշխատում էին 82.000 մարդ, իսկ տարեկան համախառն արտադրանքը կազմում էր 1,9 միլիարդ ԱՄՆ դոլար:

Դեկտեմբերի 7-ը կնշվի որպես երկրաշարժի զոհերի հիշատակի ու աղետներին  դիմակայունության օր - Shabat.am

Ագրոարդյունաբերական համալիրի կորուստներն ավերված 58 գյուղում` քանդված տուն՝ 21.000, դպրոց՝ 84, մանկապարտեզ՝ 90, սննդի ու առևտրի օբյեկտ՝ 2.260, տուժեցին 300 կոլեկտիվ ու պետական տնտեսություններ, 32 արտադրական ու 52 շինարարական կազմակերպություններ, շարքից դուրս եկավ 600 կմ ոռոգման գիծ, ջրից զրկվեց 90.000 հա հողատարածք: Գյուղատնտեսության վնասները կազմեցին 2 մլրդ ԱՄՆ դոլար:

Սպիտակի երկրաշարժ: buzand — LiveJournal

Ծանր` 4-5-րդ աստիճանի վնասված դպրոցների թիվը՝ 185 (20.000 աշակերտով) և մանկապարտեզներ` 180 (18.000 տեղով):

Սպիտակի ավերիչ երկրաշարժը` լուսանկարներով...

Վնասված առողջապահական օբյեկտներ՝ 250, մշակույթի՝ 324, ժողկրթության օբյեկտներ՝ 917 որտեղ սովորում էին 200.000 աշակերտ, ու աշխատում էին 20.000 մանկավարժ: Ընդհանուր վնասը կազմեց 700 մլն ԱՄՆ դոլար:

Ճարտարապետական հուշարձաններ՝ 2.300, որից 1.216-ը՝ կիսավեր, 155-ը՝ ավերված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր