Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։
Աննա Վարդապետյանը հրաման է ստորագրել Հովհաննես Քոչարյանին այդ պաշտոնին նշանակելու և դասային աստիճանը համապատասխանեցնելու մասին։ Ոստիկանությունում Քոչարյանին շնորհված գնդապետի կոչումը համապատասխանեցվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանին։
Հովհաննես Քոչարյանը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալն էր։