Երեկ գործարար Սամվել Ալեքսանյանի հարսի` Ինգայի ծննդյան տարեդարձն էր: Ալեքսանյանի կինը` Շողերինան իր Ինստագրի էջում շնորհավորել էր հարսին:
«Աղջիկը երբ գալիս է քեզ հարս, դառնում է քո աղջիկը, քո տղայի կեսը, տան լուսավոր կետը:
Ինչո՞ւ լուսավոր:
Քանզի երեխան լույս է, իսկ նա դառնում է տան լույս բերող ուժը:
Շնորհավոր ծնունդդ, իմ աղջիկ»,- գրել էր Շողերինան: