Ադրբեջանը խախտել է հրադադարը, խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը. Արցախի ՊՆ
Հասարակություն
10:1930 Նմբ, 2022
Ադրբեջանը խախտել է հրադադարը, խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը. Արցախի ՊՆ
Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։