Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սահմանազատել են Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։ Քաղաքացիները տարհանվել են։