00:00:00

Վեց ամսով կարգելվի Հայաստանից սիգի արտահանումը, այդ թվում նաև ԵԱՏՄ տարածք․ նախագիծ

11:16, 29 նոյեմբեր 2022 Հասարակություն

Վեց ամսով կարգելվի Հայաստանից սիգի արտահանումը, այդ թվում նաև ԵԱՏՄ տարածք։ 

«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։ Ելնելով վերոգրյալից՝Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկա այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ 

Նշենք, որ  Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացումը 2020 թվականին կազմել է 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր