Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն:
Մեր տեղեկություններով վիրավորում ստացած Ռ․ Ա․-ն պայմանագրային զինծառայող է, ծնունդով՝ Երևանից։ Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում, զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար։