Երեւանի 2750-ամյակի այգում Ամանորի եւ սուրբծննդյան տոնական միջոցառումների շարքում իր հյուրընկալ դռները կբացի «Christmas market» տոնավաճառը: 42 տնակ-կրպակները վարձակալելու համար Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ։
Տնակները տրամադրվում են 33 օրով՝ դեկտեմբերի 5-ից հունվարի 6-ը։
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչեւ նոյեմբերի 29-ը, ժամը 14:00-ն: Աճուրդը կկայանա նոյեմբերի 29-ին։
Մանրամասների համար դիմել Երեւանի քաղաքապետարան կամ զանգահարել 011 514 206 հեռախոսահամարով: