00:00:00

Արդյունաբերական անվտանգության ուսումնական ազգային կենտրոնի պարզաբանումը

19:01, 20 նոյեմբեր 2022 Հասարակություն

Ի պատասխան «Հետք» լրատվականի՝ «Արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոն ընկերությունը ներկայանում է պետության անունից եւ գումարի դիմաց ծառայունթյուններ մատուցում» վերտառությամբ հոդվածին, հայտնում ենք, որ Արդյունաբերական անվտանգության ուսումնական ազգային կենտրոն ՓԲԸ-ն համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առեւտրային կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է արդյունաբերության, տեխնիկական անվտանգության, աշխատանքի անվտանգության, նորմերի պահպանման ոլորտում մասնագետների հրահանգավորման, համապատասխան ոլորտներին առնչվող փաստաթղթերի կազմման ու կոմունիկացիաների սպասարկմանը, ուստի ընկերությունն իր կանոնադրական նպատակներն իրականացնում է տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցմամբ՝ հանդես գալով, որպես քաղաքացիաիրավական հարաբերություններում ծառայություն մատուցող կողմ՝ առաջարկելով իր ծառայությունը, նշելով իր առաջարկած ծառայությունների արժեքը: Բացի այդ կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով` ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Աշխատանքի անվտանգ կատարման կազմակերպմանը»  վերաբերող 248-րդ հոդվածի և «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով աշխատողների հրահանգավորմանը և ուսուցմանը» վերաբերող 254-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ հաստատված տեխնիկական կանոնակարգերի պահանջներով, նաև հրդեհային անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտը կարգավորվող իրավական ակտերի պահանջներով:

Այսինքն մեր Ընկերությունը ոչ թե լիազորված է որևէ պետական կառույցի կողմից որևէ գործառույթ իրականացնելու համար՝ ինչպես նշվել է լրատվական հոդվածում և տարածվել որոշ անձանց շրջանակներում (այդ թվում անհայտ կազմակերպության անանուն աշխատակցի մոտ) այլ Ընկերությունը օրինական կարգով և հիմունքներով իր ծառայությունն է առաջարկում գործատուներին, որպեսզի վերջիններս ըստ իրենց ցանկության օգտվելով մեր ծառայությունից կարողանան ապահովել օրենքի պահանջները և զերծ մնալ լրացուցիչ պատասխանատվությունից, որոնք ուղղակիորեն նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով (որպես օրինակ, տե՛ս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 96.1-րդ հոդվածը կամ նույն օրենսգրքի 187- րդ հոդվածը) :

Նշենք նաև, որ մենք ունենք բազմաթիվ գործընկեր կազմակերպություններ, որոնց հետ մշտապես ունեցել ենք և ունենք փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա ձևավորված փոխհարաբերություններ, ուստի մեր գործունեության բովանդակությունը և նպատակը ոչ ճիշտ ընկալող մեկ կամ մի քանի անձանց գանգատներով չէ որ պետք է հանրային կարծիք ձևավորվի: Այս առիթով «Հետք» լրատվականի աշխատակիցը զրուցել է մեր ընկերության տնօրենի խորհդական` Սուրեն Խաչատրյանի հետ եւ նրանից ստացել սպառիչ պատասխաններ բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ կազմակերպությունը որեւէ մեկի կողմից, կամ շատ հաճախ քաղաքացիների մոտ թյուրըմբռնում առաջացնող ենթադրյալ պետական գերատեսչություններից որեւիցէ մեկի կողմից լիազորված չէ, այլ ընդհամենը փորձում է օգտակար լինել իր կողմից մատուցվող ծառայություններով, որը տրամաբանական է որ ունի որոշակի արժեք, իսկ ծառայությունից օգտվելը ինչպես նշվեց մյուս կողմի ցանկությունն է այլ ոչ պարտավորությունը, դա բխում է 2 նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից, 437 հոդվածից եւ 777-781-րդ հոդվածներից: Մենք միշտ հասանելի ենք մեր քաղաքացիներին եւ մեր շահառուներին:

Մեր Ընկերության գտնվելու վայրն է՝ ք. Երեւան Իսահակյան 28 հասցեն, այս հասցեն նշված է նաև մեր կողմից կազմված և քաղաքացիներին ներկայացվող բոլոր փաստաթղթերում, ինչպես նաև գործում է Ընկերության թեժ գիծ, այն է՝ 81 27 : Այսինքն այն տպավորությունը որ Ընկերությունը ինչ-որ «գաղտնի» գործառույթ է իրականացնում և «խաբում» մարդկանց` չունի որևէ ողջամիտ պատճառաբանություն, այլ հարց է որ որևէ մեկը կարող է սխալ ընկալել իրողությունը և ներկայացնել հանրությանը:

Շնորհակալություն ենք հայտնում Հետք Լրատվականին հետաքննություն իրականացնելու եւ քաղաքացիների ձայնը բարձրացնելու համար:

Հարգանքներով՝ Արդյունաբերական անվտանգության ուսումնական ազգային կենտրոն ՓԲԸ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր