00:00:00

Կգա մի օր՝ նույնիսկ սատանան և նրա հետևորդները կհրաժարվեն լինել կապիտուլյանտների փաստաբաններ

17:43, 14 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

 «Ժամանակակից աշխարհում, մտերիմ մարդիկ, միմյանց հետ զրույցում հաճախ հարցնում են. «ո՞վ է քո բժիշկը, կամ ո՞ր բժիշկն է հետևում քո առողջությանը»: Սա կոչվում է առաջընթաց ապրող առողջապահության ընտանեկան բժշկություն:

Ժամանակակից Հայաստանում, գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչների զրույցներում, ստանդարտ հարցերից մեկը դարձել է «...ո՞վ է քո փաստաբանը և ինչի՞ համար են քեզ «դատում» կամ հարցաքննում»: Սա կոչվում է առաջադիմող ժողովրդավարություն, որտեղ ընդդիմություն լինելը քիչ է մնում դառնա անձնազոհության ու քաջության դրսևորում: Այս տիպի «ժողովրդավարությունը» ողջունող և բռնապետ Ալիևին ռազմավարական գործընկեր հռչակած Արևմուտքը` ձեզ վկա: Արդյունքում` մենք երկիր, մարդկային կյանքեր, ազգային հեղինակություն, հոգևոր-մշակութային ահռելի ժառանգություն ու արժեքներ ենք կորցնում:

Միևնույն ժամանակ` կապիտուլյանտներին չգիտես ինչու, առայժմ ամեն ինչ կարելի է և նրանք փաստաբանի կարիք չեն ունենում:

Սակայն համոզված եմ, որ գալու է մի օր, որ նույնիսկ սատանան ու նրա հետևորդներն են հրաժարվելու լինել կապիտուլյանտների փաստաբանները: Արցախի այսօրվա վիճակն ու օկուպացված Հայաստանը ձեզ վկա:»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր