ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Պեմզաշենում մոր և երկու երեխաների դաժան սպանության գործով ձերբակալվածներից միայն Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանն է իրավապահներին պատմել դեպքի մասին: «Նա նախաքննական մարմնում ասել է, որ տուն է մտել գիշերը՝ տան հիմնական դռնից: Զարինե Մելիքսեթյանի տուն են մտել գողության նպատակով, բայց երբ խառնաշփոթ իրավիճակ է եղել, տան անդամները դիմադրել են, նրանք կապել են ընտանիքի անդամներին, որից հետո էլ սեռական բռնի գործողությունների են դիմել: Ըստ Վրույր Բարսեղյանի խոսքերի՝ իրենց գործողություները կատարելուց հետո, տան հիմնական դռնից էլ դուրս են եկել ու հեռացել: |